
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայր` ազատամարտիկ Արարատ Խանդոյանը կալանավորվել է։ Այս մասին մենք տեղեկացանք Արարատ Խանդոյանի իրավապաշտպան Արա Ղարագոզյանից:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Դեռևս ոչինչ չեմ կարող ասել, վաղը նոր պարզ կլինի: Միայն կարող եմ ասել, որ բերման են ենթարկել զանգվածային անկարգությունների կասկածանքով»:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին: