
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Հիմնադիր Խորհրդարանի անդամների նկատմամբ հետապնդումները շարունակվում են:
Հայտարարության մեջ ասվում է.
«Բառացիորեն, մի քանի րոպե առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը հասցրեց հայտնել, որ ոստիկանները փնտրում են նրան, եւ դիմեց իրավական աջակցություն ստանալու հարցով:
Այն հեռախոսահամարը, որով հնարավոր էր կապ հաստատել Սյուզան Սիմոնյանի հետ, ցավոք, այլևս անհասանելի է, և տեղյակ չենք նրա գտնվելու վայրի մասին, որպեսզի հնարավոր լինի ապահովել փաստաբանի կողմից նրան իրավական աջակցության տրամադրումը»: