Հայազն կուսակցության երիտասարդական թեվը միանում է Վճարում ենք 100 դրամ շարժման-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայազն” կուսակցության երիտասարդական թևը իր աջակցությունն է հայտնում “Վճարում ենք 100 դրամ” շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից։
Ինչպես նախկինում, այժմ էլ մեր անդամները պատրաստակամ են մասնակցել ցանկացած քաղաքացիական ընդվզման ակցիայի, որը միտված է վերականգնելու սոցիալական արդարությունը, պայքարում է կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի դեմ:
Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ կեղծիքի միջոցով պետական պաշտոնի տիրացած անձինք թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ այլ կառույցներում երբևէ չեն արտահայտել ժողովրդի շահերը, և օրհասական է դառնում նրանց բոլորի հրաժարականի պահանջը:
Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին և միասնական ճակատով հասնել արդարության վերականգնմանը:




Լրահոս