Ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են Որոտան ՀԷԿ-ի սեփականատերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է իր համաձայնությունը տալ, որպեսզի «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իր գույքը գրավադրել «Արշինբանկ» եւ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում: Ինչպես հայտնի է՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ը ԱՄՆ-ում գրանցված ընկերություն է, որը անցած տարի 180 մլն դոլարով գնեց Որոտանի ՀԷԿ-ը: Գումարի կեսը՝ 90 մլն դոլարը, պետք է վճարեին մինչեւ 2015 թվականի հուլիսի 30-ը:

Այդ գումարը վճարվեց՝ «HSBC բանկ Հայաստան»-ում, «Ամերիաբանկ»-ում եւ «Կոնվերս բանկ»-ում Որատան ՀԷԿ-ի գույքը գրավադրելով: Հաջորդ 90 մլն դոլարը պետք է վճարվի մինչեւ այս հուլիսի 30-ը: Այսինքն՝ մնացած գումարը եւս վարկով կվճարվի: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են Որոտան ՀԷԿ-ի սեփականատերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան անխնա օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս