Հաղորդում ոստիկանության նախկին աշխատակցի կողմից կաշառք ստանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Գ. Ս.-ի հաղորդման, 2010 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վերջինիս որդու` Հ. Կ.-ի մահվան դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով, դեպքի փաստական հանգամանքներն աղավաղելու և թաքցնելու, խեղաթյուրված արձանագրություններ կազմելու և մեղադրյալ Ա. Վ.-ին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետը, մեղադրյալի հորից, մեղադրյալի մորեղբոր՚ Ս. Ա.-ի միջոցով ստացել է 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս