Հրապարակ.Կոտայքի մարզպետը ցանկանում է իր պաշտոնին տեսնել որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչեւ տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին:
“Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի: Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում: Իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին”:
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս