Ինչո՞ւ էին Արմեն Մկրտչյանին հրավիրել ԱԱԾ. ինչ մանրամասներ է պատմում նա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երթի ժամանակ զանգ եկավ ու ինչ-որ տղամարդ ներկայանալով ԱԱԾ-ից խնդրեց, որ հանդիպենք, ես էլ ասացի, որ կգնամ միայն այն դեպքում, երբ ծանուցագրով ինձ կհարվիրեն ԱԱԾ: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, նա նշեց, որ ծանուցագիրը երկար սպասեցնել չի տրվել և հեռախոսազանգից ժամեր անց ստացել է այն:

ԱԱԾ-ում Արմենին տրվել է վկայի կարգավիճակ, նա ասաց, որ հարցերը հիմնականում կապված են եղել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ կապի, նրանց գործողությունների մասին տեղեկություններ ունենալու հետ. «Ես ասացի, որ նրանք ունեն հնարավորություն այդ ամենը պարզելու և հույս ունեմ, որ վերջին անգամ էին ինձ ԱԱԾ հրավիրում»:

Իսկ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործողություններին` նշեց, որ նրանք հեղաշրջման փորձ են կատարում և որ խաղաղ լուծում կտրվի այս ամենին, եթե լինի քաղաքական կամք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս