Beeline–ը հայտարարում է Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքների նվազեցման մասին: Ներկայումս, այս սմարթֆոնները կարելի է ձեռք բերել 49900 և 39900 դրամ համապատասխանաբար։ Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Fast
սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով բաժանորդագրություն «Սմարթ Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին և 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում:
«Հանդիսանալով բյուջետային մոդելի սմարթֆոններ, Beeline Fast-ը և Beeline Smart Pro–ն հուսալի հեռախոսներ են, ունեն գրավիչ դիզայն և միաժամանակ համապատասխանում են օգտագործողների հիմնական պահանջներին կապված ձայնային և ինտերնետ հաղորդակցությունների հետ։ Հաճելի է օգտվել նման սմարթֆոններից, իսկ առաջարկվող սակագնային փաթեթի շնորհիվ , մեր հաճախորդները հնարավորություն կունենան միշտ մնալ կապի մեջ, ակտիվ օգտվել բջջային ինտերնետից և ըստ արժանավույն գնահատել մեր պարզ և հարմար ծառայությունները» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Fast սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի ՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, 5 դյույմանոց IPS էկրան, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Beeline Smart Pro սմարթֆոնում տեղադրված է 4.5 դյույմանոց սենսորային էկան, 4 միջուկային պրոցեսոր։ Հեռախոսն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։ 8 ԳԲ ներքին հիշողության ծավալը կարելի է հեշտությամբ ավելացնել տեղադրելով 32 ԳԲ հիշողությամբ քարտ։
Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների ձեռքբերման պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում։