Հրապարակ. Եվրոպական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայկական օդային շուկայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կառավարության կողմից վերջերս Հայաստանի օդային տարածքն ազատ թռիչքային գոտի դարձնելու հայտարարությունը, մեր տեղեկություններով, մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ընկերությունների մոտ, որոնք սկսել են հետաքրքրվել ապագա գործարքի մանրամասներով, որոշ տեղեկություններով, անգամ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ՝ հայկական օդային շուկա արագ մտնելու համար։
 
Հետաքրքրություն կա նաև Գյումրու օդանավակայանի նկատմամբ, որովհետև երկրորդային օդանավակայաններն էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր։ Մեր աղբյուրները չբացահայտեցին, թե հատկապես եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը, սակայն եվրոպական հայտնի ընկերություններից են “Rian air”–ը և “Virgin”–ը”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս