
Ինչպես գիտենք, հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու միջոցով, զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրություն ունենալու մեջ:
Մինչեւ Սէֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երեւանի հեռուստաաշտարակի նկատմամբ խիստ հսկողություն էին սահմանել: Սակայն Սէֆիլյանի եւ մոտ մեկ տասնյակ այլ անձանց ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը վերադարձել էր սովորական ռեժիմին:
Ավելի մանրամասն` տեսանյութում: