Մաքսային միության անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ քաղաքական ու քարոզչական հարձակումների համատեքստում վերջին օրերին որոշակիորեն փոխվել են եվրոպական դիվանագիտական ու փորձագիտական շրջանակների գնահատականները՝ Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերությունների առնչությամբ: Այս մասին գրում է “168 ժամը” եւ հավելում. “Սեպտեմբերի 3-ին հաջորդած հուսահատության ու ափսոսանքի գնահատականների փոխարեն` հիմա ավելի շատ են կարծիքներ հնչում այն մասին, որ Հայաստանի եվրոպական ապագան ամբողջությամբ կորսված չէ, որ Եվրոպան ինքը պետք է պայքարի Հայաստանի համար, որ Ասոցացման եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը շարունակում են մնալ ԵՄ-ի ու Հայաստանի հարաբերությունների օրակարգում:
Եվրոպացիների ուղերձը շատ հստակ է. եթե մինչեւ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը Հայաստանը որեւէ կերպ կարողանա հետ կանգնել սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից, իրենք պատրաստ են նախաստորագրել Ասոցացման Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը նույն բովանդակությամբ: Եվրոպայում, բնականաբար, տեսնում են, թե ինչպես են Մաքսային միության անդամ երկրները վարվում Հայաստանի հետ, լսում են Հայաստանի անդամակցության հարցը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին ակնարկներն ու հայտարարությունները, արձանագրում են բոլոր այն քայլերը, որոնք Հայաստանի իշխանության համար կարող են ծանրակշիռ հիմք հանդիսանալ` Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը վերանայելու համար: Իհարկե, առաջին հայացքից` անիրատեսական ու անլուրջ է թվում Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերանայումը եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում