Վիրավորված զինյալները հանրային պաշտպաններ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամները, ովքեր գտնվում  են «Էրեբունի» ԲԿ-ում, արդեն հանրային պաշտպաններ ունեն:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, այսօր վիրավորվածներից Աշոտ Պետրոսյանի ընկերը հայտնել էր, որ մի քանի փաստաբան հրաժարվել է իրենց օգնություն տրամադրել` անուններ չնշելով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանրային պաշտպանները կլինեն Մերի Ալավերդյանն ու Լյուդվիգ Ավետիսյանը, ովքեր գնում են Էրեբունի հիվանդանոց:  Աշոտ Պետրոսյանի պաշտպանը կլինի Մերի Ալավերդյանը, իսկ Լյուդվիգ Ավետիսյանն էլ կպաշտպանի Հովհաննես Հարությունյանին:




Լրահոս