Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոսոստի 9ին կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում են թուրքական ԶԼՄ ները` հղում կատարելով Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անցյալ շաբաթ հայտնել էր, որ Ռուսաստանի տարածքում օգոստոսի առաջին տասնօրյակում Էրդողան-Պուտին հանդիպում տեղի կունենա: