Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը հրաժարվել է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից իր զբաղվածության պատճառով, քանի որ միաժամանակ նաեւ կարատեի ֆեդերացիայի նախագահն է. «Ես անցած տարի էի ուզում հրաժարվել, ճիշտն ասած, տղաների մեծ մասը խնդրեց, ու ես այս մեկ տարին էլ շարունակեցի աշխատել»: Ս. Խաչատրյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել, որ իրեն այդ պաշտոնում փոխարինելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Մեր հարցին, թե արդյոք Ա. Բաղդասարյանը արժանի փոխարինող է, կկարողանա այդ աշխատանքը լիարժեք կատարել, Խաչատրյանը պատասխանեց. «Դե ես ի՞նչ ասեմ, դա այնպիսի գործ է, որ իրենից է կախված, էլի՛: Հիմա ինքը պետք է կազմակերպի: Ամենօրյա աշխատանք պահանջող գործ է, ինձ թվում է՝ կկարողանա»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ