Արդեն հայտնել էինք, որ վիրավոր զինյալներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանն ունեն հանրային պաշտպաններ: Պաշտպաններ Լյուդվիգ Ավետիսյանն ու Մերի Ալավերդյանն արդեն հանդիպել են Աշոտի և Հովհաննեսի հետ և զրուցել նրանց հետ:
Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում վիրավոր զինյալ Աշոտ Պետրոսյանի դուստրը` Տաթևիկը հայտնեց, որ իրենք ի սկզբանե փաստաբաններ են ունեցել, որոնց չեն թողել տեսակցել իր հոր հետ: Տաթևիկը ևս մինչ այժմ չի հանդիպել հայրիկին:
«Թաքուն, թե ոնց բերում են իրենց պաշտպանին, և պապան էլ առանց իմանալու, որ փաստաբան ունի, ընտրում է հանրային պաշտպանի: Մեր փաստաբաններն են Հայարփի Սարգսյանն ու Արայիկ Պապոյանը»,- նշեց նա` հավելելով, որ իրենք վաղ առավոտից հիվանդանոցի մոտ են, սակայն հորը տեսակցել չեն թողնում:
Թերևս կարող ենք եզրակացնել, որ հանրային պաշտպանները կախված են իշխանություններից, և հենց դա է նման ընտրության պատճառը: Իսկ փաստաբանները կարող էին առավել անկախ լինել և չենթարկվել իշխանություններին: