
Հավաքը իր բնույթով խաղաղ է եղել և շարունակում է խաղաղ մնալ, ու քանի դեռ հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է իր իրավասութունների շրջանակում աջակցել դրան,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ հարթակից հեռանալուց հետո շարունակում է մասնակցել հանրահավաքներին` պատգամավորն ասաց, որ հարթակից իջնելով չի ասել, որ հրապարակից ևս կգնա. «Ես հենց առաջին օրվանից ասել եմ, որ ժողովո´ւրդ ջան, ես ձեր հետ եմ, ու ձեր կողքին կկանգնեմ այնքան, որքան դուք եք ուզում: Ես չեմ հայտարարել, որ Խորենացու փողոցում չեմ լինի, ասել եմ հարթակն եմ զիջում: Որպես հավաքի շարքային մասնակից` կմնամ այնքան, որքան քաղաքացիները կուզեն»: