
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քիչ առաջ Խորենացու փողոցում ելույթ ունեցավ և խոսեց բերման ենթարկվածների մասին. «Հանրահավաքը սկսվելուց առաջ խաչմերուկում երեք տարբեր քաղաքացիների դրել են մեքենան և տարել: Կա նաև տեսագրություն, իբրև թե սադրիչներ են: Դիմում եմ իրավապաշտպաններին և մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի արագ հետամուտ լինեն` ովքեր են, ինչու են տարել: Եվ փաստաբանական օժանդակություն մատուցեն այդ մարդկանց: Այս ռեժիմը չհասկացավ, որ դա մեթոդ չէ, առանց որևէ փաստաթուղթ ցույց տալու` թևերը ոլորել, տարել են խաչմերուկից: Դա եղել է մոտավորապես ժամը 20.45-ին է եղել»: