Ծանրությունը հիմա ավելի շատ է, քան ապրիլյան օրերին. Սմբատ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Խորենացու փողոցում է նաև ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: ArmLur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս վերջին օրերի ապրումները ստիպում են ավելի լարված զգալ, քան ապրիլյան օրերին. «Ծանրությունը հիմա, այստեղ շատ ավելի շատ է, քան ապրիլյան օրերին, որովհետև ժողովուրդը կրկին կանգնել է մի ընտրության առաջ, որի հետևանքները ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի»:

Նա նաև նշեց, որ ժողովուրդը այսօր լավ վիճակից չէ, որ այստեղ է հավաքված, բայց պետք է հայի գիտակցությամբ այս ամենին մոտենալ. «Ես զինյալ խմբից ոչ մեկի հետ չեմ խոսել և գիտեմ այն, ինչ բոլորը: Ես միայն կարող եմ ասել, որ ոչ ոք տարածքների զիջման մասին պայմանագիր չի ստորագրի, որովհետև այդ պարագայում հայերի հետ է գործ ունենալու»:




Լրահոս