Ներսում մեր ազատամարտիկ ընկերներն են. չպետք է թողնենք, որ արյունահեղություն լինի. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Խորենացու փողոցում է գտնվում ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: ArmLur.am-ի հետ զրույցում ազատամարտիկն ասաց, թե յուրաքանչյուր քաղաքացու առաքելությունն է լինեն այսօր այստեղ, կանգնել ժողովրդի կողքին. «Մենք` յուրաքանչյուր ազատամարտիկ, մանավանդ, որ ժողովուրդն իր պայքարի համար կանգնած է, իսկ այնտեղ` ներսում, մեր ազատամարտիկ ընկերներն են: Մեր առաքելությունն է, որ մեր ներկայությամբ բացառենք արյունահեղությունները: Անկախ այն բանից, թե մարդիկ մարտավարությունն ընդունում եմ կամ չեն ընդունում: Բազում անգամ ասել ենք, որ մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է, որ մենք այսօր այստեղ ենք, բայց չպետք է թողնենք, որ արյունահեղություն լինի: Ես վստահ եմ, որ մեր ներկայությունն այդ ատումով կօգնի: Մենք պարտավոր են լինել այստեղ»:




Լրահոս