
Քիչ առաջ Լևոն Բարսեղյանը Խորենացու փողոցում իր ելույթի ժամանակ նշեց, որ մարդկանց են բերման ենթարկել:
ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին, որ կան բերման ենթարկվածներ, իսկ մանրամասները կհայտնեն ավելի ուշ:
Ի դեպ, Լևոն Բարսեղյանը փոխանցեց նաև, որ մեքենաները, որոնցով տեղափոխվել են քաղաքացիները, առանց համարանիշների են եղել: