ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընտրեց՝ իմանալով, թե ինչու է դա արել: Էլիտան, ժողովրդի հետ համաձայն լինելով, ընտրեց այդ ուղին: Ինձ համար գլխավոր խնդիրն ազգային անվտանգությունն է, իսկ դա հիմնված է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությամբ»:

Արամ Գասպարի Սարգսյան «Նյուզ»

Արամ Սարգսյանը նկատի ունի ռուսական կողմնորոշումը, Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապված ընտրությունը եւ, հավանաբար, թյուր կարծիք ունի հայ հասարակության մասին` մտածելով, թե իր արտահայտած մտքերը եւ իր կողմից ներկայացվող խեղաթյուրված իրականությունը կարող են որեւէ մեկի համար արժանահավատ լինել, մանավանդ երբ խոսքը նույնիսկ վաղ անցյալի մասին էլ չէ, այլ ներկա ժամանակի: Բոլորս էլ հիշում ենք, որ վերջերս Սերժ Սարգսյանը կայացրեց միանձնյա որոշում եւ ՌԴ-ում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է մտնել ՄՄ: Այդ դեպքում ո՞ւր է այստեղ ժողովրդի ընտրությունը:




Լրահոս