«Օրենքն ասում է, որ հանցագործը պետք է փոխհատուցի իր պատճառած նյութական վնասը: Ինձ պատճառված նյութական վնասն ահռելի է՝ հաշվի առնելով բարեկամների ժամանումը, հիվանդանոցները, վիրահատությունը: Այդ ծախսերի մի մասը հոգաց պետությունը՝ հարկատուների հաշվին»:
Ժամանակն առաջ է ընթանում, սակայն «անկախության սիմվոլն» այս հարցում մնում է անփոփոխ. նա փող է ուզում: Հավանաբար փողի կարիք շատ ունի, որովհետեւ դեռ ընտրությունների ժամանակ նրա հայտարարագրում նշված է եղել, որ նա ամերիկյան 3 բանկերից ընդհանուր 50 մլն դոլարի վարկ է վերցրել, ինչն արդեն իսկ խոսում է ֆինանսական խնդիրներ ունենալու մասին: Հետո Հայրիկյանի՝ ՍԴ դիմելու որոշումը, որը մեկ օրվա մեջ մի քանի անգամ տարօրինակ կերպով փոխվեց, հետո էլ 20 միլիոնը ստացավ բյուջեից: Մի՞թե դա էլ է քիչ: Ու, փաստորեն, մենք` հարկատուներս, վճարել ենք Հայրիկյանի բարեկամների ժամանման համա՞ր: