ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավելի կրեատիվ մոդել եմ առաջարկում` ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերն ավելի բարձր սահմանել, կին պատգամավորների աշխատավարձը` նույնպես, ինչպես նաեւ մարզերից եկած պատգամավորներինը, վիսկի խմողներինն էլ, երիտասարդ պատգամավորների աշխատավարձն էլ, հոգով երիտասարդներինը` նույնպես»:

Լեւոն Մարտիրոսյան

Լ. Մարտիրոսյանին ավելի շատ կսազեր շոումենի մասնագիտությունը, մանավանդ որ եղբայրն էլ այդ ոլորտում վաղուց կայացած է: Սակայն եղբոր հետքերով գնալու փոխարեն դարձավ կամ դարձրին պատգամավոր` կրեատիվ մոդելների գծով: Ինչ խոսք, հումորի ժանրում Գարիկ Մարտիրոսյանը հանճարեղ է, իսկ Լ. Մարտիրոսյանը, որքան էլ նրա եղբայրը լինի, միեւնույն է, հումորի եւ սատիրայի հարցում չի կարող եղբոր հետ համեմատվել, եւ ԱԺ-ում հումորային հնարքի միջոցով իր հեգնանքն արտահայտելը հաջողության չհասավ: Ամեն դեպքում, պարզից էլ պարզ է, որ պատգամավորը լավ էլ կողմ է իրենց աշխատավարձերի բարձրացմանը:




Լրահոս