Ոստիկանության պատասխանն ուշանում է. բախումներ կլինե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երևանում ընթացող խաղաղ երթն ավարտվեց Խորենացու փողոցում: Ալեք Ենիգոմշյանը ոստիկաններից պահանջում է հեռախոսային կապ հաստատել ՊՊԾ գնդի տղաների հետ, որոնք կհաստատեն, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է: Ցուցարարներին ուղեկցող ոստիկաններին Ենիգոմշյանն ասաց, որ փոխանցեն իրենց վերադասներին կապի վերականգման պահանջը:

Ալեք Ենիգոմշյանը ցանկանում է, որպեսզի «Սասնա ծռերի» անդամներին փոխանցվի, որ մարդիկ ցույց են անում: Միաժամանակ ցույցի մասնակիցները պետք է տեղեկացվեն` ինչ վիճակ է ՊՊԾ գնդի տարածքում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաստատվեց տեղեկությունները, որ կրակոցներ են արձակվում:

Վայրկյաններ անց տեղեկություն ստացվեց, որ ոստիկանները պետք է մոտենան ցուցարարներին: Սակայն պատասխանը դեռ ուշանում է:




Լրահոս