Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ ՀՀԿ-ականները գլադիատորների պես մենամարտեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ընտրական նոր օրենսգրքով սահմանված խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներին արդեն իսկ ասվել է, որ բոլորը պետք է տարածքային ցուցակներով առաջադրվեն որպես «ռեյտինգային պատգամավորության թեկնածուներ» եւ ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովեն: Մանդատ կստանան նրանք, որոնք ամենաշատը ձայն կապահովեն:

Այսպես ստացվում է, որ իշխանական թեկնածուները ստիպված են լինելու միմյանց հետ մրցակցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործող պատգամավորներից մեկը իշխանական շրջանակներում ստեղծված իրավիճակը գլադիատորական մենամարտերի հետ համեմատեց:

Պոտենցիալ իշխանական թեկնածուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն, եւ վերջում ով ողջ կմնա, նա էլ մանդատ կստանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական թեկնածուներն իրենց արտոնյալ դիրքը պահպանելու այլ ելք չեն էլ տեսնում, ուստի արդեն իսկ սկսել են նախապատրաստվել մենամարտերին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս