Սիսիանում պայքարը թեժ է լինելու. ովքեր են թեկնածուները և ինչով են հայտնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է: Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին` Արթուր Սարգսյանը:

Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը: Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը: Իսկ ինչ վերաբերում է Գորիս եւ Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարեւանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, եւ այժմ դրանց բնակիչները եւս պետք է Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետեր ընտրեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս