ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Փախստականներն ի՞նչ ժամկետներում կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանք ի՞նչ պայմաններով իրավունք ունեն ՀՀ տարածքում աշխատանք փնտրել եւ աշխատել: Եվ կցանկանայի իմանալ, թե Հայաստանում փախստականներն արդյոք իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, եթե այո, ապա ի՞նչ կարգով:

Գնել Մանուկյան (61 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար: Նրանք նույն պայմաններով կարող են աշխատել, ինչ ՀՀ քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությանը, ապա նշենք, որ այդ գործով կարող են զբաղվել նույն՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ խոսվում է փախստականների իրավունքների պաշտպանվածության մասին, բայց եւ այնպես, այս հարցը կարելի է չլուծված համարել: Օրինակ՝ նրանց բնակեցման «հավերժ» խնդիրը, որն այդպես էլ որեւէ դրական լուծում չի ստանում: Թեեւ վերջերս հանդիպում էր կազմակերպվել, որտեղ քննարկվել էին փախստականների բնակեցման հարցին առնչվող բազմաթիվ հարցեր, բայց դրանց պատասխաններն այդպես էլ մնացին օդում կախված:




Լրահոս