ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՊՊծ գնդի տարածքում բժիշկներ են պատանդ վերցվել: Ըստ տեղեկությունների՝ «Սասնա ծռերի» անդամները պատանդ են վերցրել իրենց բուժօգնություն ցուցաբերել փորձող բժիշկներին:
Այս տեղեկությունը հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինս ArmLur.am-ին հայտնեց, որ այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք , որ երեկ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած ոխհրաձգությունից հետո տարածքում են մնացել «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և մի քանի այլ անդմներ: