ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՊՊծ գնդի տարածքում բժիշկներ են պատանդ վերցվել: Ըստ տեղեկությունների՝ «Սասնա ծռերի» անդամները պատանդ են վերցրել իրենց բուժօգնություն ցուցաբերել փորձող բժիշկներին:
Քիաչ առաջ ArmLur.am-ին դեպքի մասին մանրամասներ են հայտնի դարձավ:
Մեր տեղեկություններով՝ պատանդները հինգն են: Պատանդ են վերցրել «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները:
Մեր տեղեկություններով՝ այս պահին շտապ խորհրդակցություն է հրավիրվել Բժշկական համալսարանում: Խորհրդակցություն է նաև Շտապօգնություն ՓԲԸ-ում:
Ի դեպ, ժամը 13:00-ին առողջապահության համակարգի ներկայացուցիչները Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դահլիճում հանդես կգան ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: