ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը հավակնում է լինել ՀՀ ամենահարուստ պաշտոնյան: Դա երեւում է անգամ նրա ներկայացրած ունեցվածքի հայտարարագրերով: Ըստ այդմ, ՊԵԿ ղեկավարը 2012թ. հայտարարագրել է 278 մլն դրամ եւ 2 մլն 980 հազար դոլար: Ուշագրավն այն է, որ այս ունեցվածքը նա կուտակել է` տարեկան ստանալով մոտ 8.5 մլն դրամ աշխատավարձ ու հավելյալ այլ եկամուտներ, որոնց չափը պաշտոնապես հայտնի չէ: Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանն իր հաշվին ունի 108 միլիոն 400 հազար դրամ: Ասել է թե՝ ՊԵԿ ղեկավարն ավելի հարուստ է, քան Սերժ Սարգսյանը: Իհարկե, ՊԵԿ ղեկավարի հսկայական ունեցվածքի մասին «Ժողովուրդ»-ը բազմիցս է գրել, սակայն իշխանություններն իրենց հերթին, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն իր հերթին աչք են փակել այդ ամենի վրա: Ու այս իրավիճակը զավեշտալի է հատկապես Սերժ Սարգսյանի՝ «խոշոր ձկներին» բռնելու մասին հայտնի հայտարարության ֆոնին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՊԱՇՏՈՆՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ