ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանի կառավարությունը, կարծես թե, մտադիր չէ որեւէ կերպ իրականացնել Սերժ Սարգսյանի հանձնարարականները: Համենայնդեպս, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 9 ամիսների կտրվածքով կազմել է 3.2 տոկոս: Սակայն սա դեռ ամենը չէ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 5.6 տոկոս գնաճ, մինչդեռ միջին ամսական աշխատավարձի աճը եղել է ընդամենը 4 տոկոս: Սա, թերեւս, նշանակում է, որ մարդիկ շարունակում են էլ ավելի վատ ապրել: Այս թվերը հետաքրքիր են հատկապես Սերժ Սարգսյանի այս տարվա մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության ֆոնին, երբ ասաց, թե կառավարությունից ակնկալում է, որ «աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը»: Թե ինչպես է աշխատավարձերի աճը գերազանցում գնաճը, ցույց է տալիս ՀՀ պաշտոնական վիճակագրությունը:




Լրահոս