Կյուրեղյան եղբայրների հայրը` Արմենակ Կյուրեղյանը, երեկ գիշեր Խորենացու փողոցում կատարված դեպքերի հետ կապված մանրամասներ է հայտնել: Նա ասել է, որ ոստիկաննները չեն գրոհել: Նա պատմել է, որ եղել է պայմանավորվածություն, որ ոստիկանությանը հանձնեն վիրավոր ապստամբին: Ըստ այդմ հանձնելու գնացել է Պավլիկ Մանուկյանը:
Ոստիկանությունը կրակ է արձակել և Պավլիկ Մանուկյանը վիրավորվել է: Արամ Մանուկյանը վազել է դեպի հայրը ու այդ պահին ինքն էլ է վիրավորվել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու համար: Այս ամենից հետո նարնց ձերբակալել են: Այս պահին ՊՊԾ գնդում կա մեկ վիրավոր, որի վիճակը ծանր չէ: Այնտեղ նրան օգնություն ցուցաբերում են: