ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն, ով հուլիսի 17-ից Երեւանում կատարվող իրադարձությունների եւ դրա լուծման համար ընթացող բանակցությունների մասին լիովին տեղեկացված է, ArmLur.am-ի հետ զրույցում կոչ արեց ՊՊԾ գնդում մնացած զինյալ խմբի անդամներին զենքերը վայր դնել եւ խնդիրը կարգավորել օրինական ճանապարհով:
«Խնդրանքս, կոչս, հորդորս է ներսի տղաներին վայր դրեք զենքերը, մի՛ թույլ տվեք հանկարծ նոր զոհ ունենանք: Այն վիրավորներն, ովքեր ներսում են կամովին թող գան բուժման, որեւէ մեկը չի ցանկանում, որ այնտեղի տղաներից որեւէ մեկին կյանքին վտանգ սպառնա»,-ասաց նա:
Վերջինս դրսում գտնվող քաղաքական ուժերին կոչ արեց սթափվել եւ հասկանալ, թե ինչ հայտարարություններ են անում:
«Դրսում տարբեր կարգի հայտարարություններ, ոգեւորող կոչեր անող քաղաքական կազմակերպություններին, հասարակական, քաղաքական գործիչներին, մի փորձեք այս տղաների արյան վրա ստեղծել ձեր հետագա կարիերան: Պատկերացնում եք միտինգն ավարտվեց, ամեն մեկը գնաց իրենց տուն, ես չգիտեմ նրանք գոնե եթերով հետեւել են, թե ինչ է տեղի ունենում, ինչո՞ւ որեւէ մեկը այդ պահին չեկավ: Լավ միտինգի տեղը չեկան, վախեցան, գայիք հիվանդանոց փորձեիք պարզել Պավլիկ Մանուկյանի եւ նրա որդու վիճակը ոնց է»,-հավելեց Իսագուլյանը:
Մանրամասները` ArmLur.am -ի տեսանյությում:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան