«Անընդհատ ղժղժում, վժվժում են չբավարարված կապիկի պես, ինչի՞ համար է դա, պետք է հասկանալ, եթե լուրջ հարց է ուզում արծարծել, դա այլ խնդիր է: Ո՞վ է այս մարդը, ի՞նչ է ստեղծել ընդհանրապես, որ եկել է եւ ուզում է համագումար խանգարել»:
Վատ մեկնարկ չէ գրողների միության նորընտիր նախագահի համար` միանգամից հանդես գալ ուրույն բառապաշարով: Այսինքն, ավելի հետաքրքիր շարունակություն է սպասվում թե բառապաշարի հարցում, եւ թե գործողությունների, եթե հաշվի առնենք, որ ԳՄ նորընտիր նախագահն ընտրվել է ճիշտ այնպես, ինչպես սովորաբար Հայաստանում ընտրվում են երկրի նախագահները, ԱԺ պատգամավորները, քաղաքապետերը, այսինքն, «թափանցիկ» քվեարկությամբ եւ նույնքան «թափանցիկ» կեղծիքներով: Այս դեպքում նույնիսկ նորարարական լուծումներ առաջ բերվեցին, օրինակ` վիրտուալ քվեարկությունը` ֆեյքերի միջոցով: