ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքի նախագիծն իսկապես ողջունելի է… Այս նախագծով եկող տարվա ընթացքում ենթադրվում է մեծ թվով պետական-հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացում, ինչը Նախագահի նախընտրական խոստումներից է, եւ այն այսօր իրականություն է դառնում»:

Սամվել Ֆարմանյան, «Առավոտ»

Բնականաբար, ՀՀԿ-ական պատգամավորի համար պետք է ողջունելի լինի նման նախագիծը, քանի որ դա իրենց բաղձալի երազանքն էր` գործազուրկների ձեռքից խլել տրվող 18 հազար դրամ «ողորմությունը» եւ դրա հաշվին լցնել իրենց գրպանները` 200 տոկոսով իրենց աշխատավարձերը բարձրացնելով: Ընդ որում, այդքան բարձրացում է արվում կոճակ սեղմելու համար, հատկապես այն դեպքում, երբ այդ կոճակ սեղմելուց ժողովուրդը, բացի վնասից, ուրիշ ոչինչ չի ստացել եւ չի ստանում: Ֆարմանյանը նաեւ վառ երեւակայություն ունի, քանի որ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները, եթե դրանք ժողովրդին են վերաբերում, սովորաբար չեն իրականանում:




Լրահոս