Մենք չունենք արտգործնախարարություն. այդ հիմնարկը մի փուչ խխունջ է հիշեցնում. քաղաքագետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերջերս Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններին: «Եթե որեւէ պետություն կարող է ինչ-որ բան ավելացնել այդ դրական գործընթացին, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, կրկնում եմ, խոսքը կառուցողական ներդրման մասին է»,- ասել էր նա:

«Ժողովուրդ»-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից փորձեց պարզել, թե ըստ նրա՝ որքանո՞վ է իրատեսական Անկարային ԼՂՀ խնդրի շուրջ բանակցություններին մասնակից դարձնելը: «Մենք տեսնում ենք, որ չունենք արտգործնախարարություն, այդ հիմնարկը մի փուչ խխունջ է հիշեցնում, այն դեպքում, որ նման հայտարարության պարագայում ՀՀ ԱԳՆ-ն առաջնահերթ նոտա պետք է հղեր Ռուսաստանին: Սա եւս մեկ փորձ է Ռուսաստանի կողմից` բարդացնելու Հայաստանի վիճակը»,- ասաց Մեհրաբյանը:

Մանրամասները`  տեսանյութում:

Արփինե Թովմասյան,  Լիլիթ Շաբոյան




Լրահոս