ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
ՀՀ ոստիկանությունն այս օրերին մայրաքաղաքի ամենատարբեր վայրերից, այդ թվում եւ Էրեբունու ոստիկանության մատույցներից, տարբեր քաղաքացիների բերման է ենթարկում ՀՀ ոստիկանություն, ապա նաեւ ազատ արձակում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ սննդային հավելումներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: Որ փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում այդ գործընթացը:
Լարիսա Իսկանդարյան (48 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Իսկանդարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներմուծված եւ իրացվող սննդամթերքի եւ սննդային հավելումների վրա: Ի դեպ, սննդային հավելումների օգտագործումը չպետք է ավելացնի սպառողի առողջության վրա մթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության ռիսկի աստիճանը եւ իջեցնի սննդամթերքի սննդարարության ցուցանիշները (բացառությամբ հատուկ եւ դիետիկ նշանակության որոշակի տեսակի սննդամթերքի):
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կարող եմ ստանալ բանկում դրված իմ ավանդի գումարը:
Օֆելյա Բաբայան (ք. Դիլիջան, Կալինինի 41)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացի Օֆելյա Բաբայանի դիմումի՝ հայտնում ենք, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, հաշվառված տվյալների ճշտման, ճշտված ցուցակի ձեւավորման եւ վճարումների իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ:
Դուք, որպես «Մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձ» սոցիալական խմբի ներկայացուցիչ, 2016 թվականի մայիս ամսին հաշվառվել եք՝ վերը նշված փոխհատուցումը ստանալու համար:
Ձեր հերթական համարն ավանդատուների փոխհատուցման ընդհանուր ցուցակում 16596-ն է (2016 թվականի հունիս ամսվա տվյալներով ավանդների դիմաց տրվող փոխհատուցումը ստացել է 11132 հերթական համարն ունեցող ավանդատուն):
Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին, եւ «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ դրա չափի հաշվարկումը կատարվում է ներքոհիշյալ սանդղակի հիման վրա: