«Այժմ Լիբիայի ղեկավար Մուամար Կադաֆին պատրաստվում է պայթեցնել երկրի նավթամուղները» գրում է «Թայմս»-ը ` հղում անելով կառավարությանը մոտ գտնվող իր աղբյուրներին:Թերթի զրուցակիցը նշել է, որ նավթամուղների եւ վերամշակող գործարանների պայթեցումը կդառնա Կադաֆիի վերջին ուղերձը ժողովրդին. «Կա՛մ ես, կա՛մ քաոս»: «Թայմս»-ի լիբիական աղբյուրը վստահ է, որ Կադաֆին գիտակցում է, որ այլեւս չի կարող վերադարձնել նախկին իշխանությունը, սակայն պատրաստվում է իր հակառակորդներին մեղադրել դավաճանության մեջ` Լիբիան դարձնելով նոր Սոմալի, ուր տիրում է քաոսը:Դրանից բացի, Կադաֆին պատրաստվում է բանտերից ազատել իսլամիստներին, որոնք կապակայունացնեն վիճակը երկրում: Ներկայումս Կադաֆին կորցրել է ազդեցությունը Արեւելյան Լիբիայի նկատմամբ, իսկ մայրաքաղաք Տրիպոլիում շարունակվում են մարտերը ընդդիմության եւ վարձկանների միջեւ: Այսօրվա դրությամբ Կադաֆին ազդեցություն ունի միայն իր ալ-կադաֆա ցեղի եւ բանակի շատ փոքրաթիվ խմբավորման վրա: Լիբիայի նկատմամբ «արագ եւ կոնկրետ» պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին էլ նշել է, որ Լիբիայից 300 հազար գաղթականներ կփորձեն հասնել Եվրամիության երկրներ: Նրա խոսքերով դա կլինի բիբլիական մասշտաբների տեղահանություն:
ԿԱ՛Մ ԵՍ, ԿԱ՛Մ ՔԱՈՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ