Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ իշխանությունները, ոչ այն մարդիկ ովքեր կազմակերպում են ցույցերը, երթերը չգիտեն, թե ինչպես պետք է վարվեն ստեղծված իրավիճակում: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նաև անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից բժիշկների պատանդ պահելու հանգամանքին նշեց, որ այժմ նրանց պատանդ որակելը պրոֆեսիոնալ չէ. «Մենք ունենք փաստեր, որ կան վնասված անձինք, ովքեր օգնության կարիք ունեն և բժիշկներ, ովքեր եկել են օգնություն ցույց տալու: Իսկ դրանից հետո կատարվածին չենք տիրապետում և հիմա նրանք արարքը որակել, որ պատանդ են պահում՝ պրոֆեսիոնալ չէ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: