ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է: Դեռեւս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին: Նշվում է նաեւ, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին,  ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Մ. Օհանյանի եղբորից՝ Մեծամորի նախկին ոստիկանապետ Մուշեղ Օհանյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը. «Այո՛, երկրից դուրս է եկել, մի քանի օրից նոր կվերադառնա»: Ի դեպ, լուրեր կան, որ վերջին ժամանակահատվածում լարվել են նաեւ Օհանյան եղբայրների փոխհարաբերությունները, սակայն մեր զրուցակիցն ասաց, թե դրանք ընդամենը հերյուրանքներ են:




Լրահոս