ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ խոստովանել է, որ Հայաստանում աղքատության մակարդակն ամենաբարձրն է տարածաշրջանում: Նա նաեւ ասել է, թե նախնական տվյալներով ՀՀ-ում աղքատությունը 35.8 տոկոսից կրճատվել է մինչեւ 35 տոկոս, այսինքն` հազիվ 0.8 տոկոսով: Գործող իշխանությունները ծրագրել են 2014թ. աղքատությունը հասցնել 32-33 տոկոսի, որը, ինչպես բացահայտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, արվելու է թոշակները բարձրացնելու միջոցով: Մինչդեռ մի կողմից թոշակները բարձրացնելով, մյուս կողմից շարունակվող գնաճը չկանխելով՝ աղքատության դեմ վարչապետի պայքարը պարզապես վերածվում է շոուի: Ի դեպ, այս համատեքստում երեկ ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա չի բացառել կառավարության հրաժարականը` ասելով, որ դա ապագայի հարց է, իսկ հիմա իրենք աշխատում են իրավիճակը շտկելու համար. «Իշխանության այն ներկայացուցիչը, որը բավարարված է երկրում աղքատության 35% մակարդակից, կարող է փասա-փուսեն հավաքի, գնա այս երկրից»:




Լրահոս