Այսօր արդեն 10-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրավված մնալ ոստիկանության ՊՊԾ գունդը: Ինչպես հայտնի է` այս գիշեր գնդի ներսում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով հիվանդանոցում են գտնվում Պավել Մանուկյանն ու նրա որդին` Արամ Մանուկյանը: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր նաև իրավապահ համակարգի մեկ ներկայացուցիչ:
Բացի այդ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, զինյալներից Արամ Հակոբյանն ու Գագիկ Եղիազարյանը, հանձնվել են ոստիկաններին: Հավելենք, որ այս պահին գնդի տարածքում են գտնվում շտապօգնության չորս աշխատակից, որոնք, ոստիկանության հաղորդագրության համաձայն, պատանդի կարգավիճակում է:
Այսօր Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ հավաքը պետք է շարունակվի Ազատության հրապարակում: Ենիգոմշյանը, սակայն, բերման է ենթարկվել:
Թե ինչ կատարվեց այսօր Ազատության հրապարակում, ապա Խորենացու փողոցում, կարող եք դիտել ArmLur.am-ի տեսանյութում: