«Սաղս խաբված ենք, մեզ ուրիշ բան են ասել». ինչ են պատմել զինված խմբի անդամները մտերիմներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներին վեջնական պահանջներ էր ներկայացրել:

Դրանք են` 1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները, 2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին, 3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին: Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է:

Այսօր ԱԱԾ հրապարակեց ձայնագրություններ զինված խմբի գործով:

ArmLur.am-ը ներկայացնում է դրանց համառոտ վերծանումը:

Զանգահարում է մի տղամարդ, խոսում է Գևորգ Մելքոնյանի հետ

-Գևո՛րգ, հոսանքի տա՞կ ես ընկել, մտել ես ըտեղ:

-Մենակ ես չէ, սաղս: Ոչ թե հոսանքի տակ ենք եկել, այլ խաբված ենք եկել: Մենք չենք իմացել, որ սենց բան պիտի լինի: Նենց չի՝ մենակ ես, սաղ… Ասել են՝ խաղաղ ցույց ա լինելու, գնանք:

-Բա որ խաղաղ ցույց ա լինելու, կրակոցի ժամանակ խի՞ ես մտել:

-Ասեցին՝ շուտ արեք, սենց բան ման, խառը վիճակ…

Զանգահարում է մի տղամարդ և խոսում Արթուր Մելքոնյանի հետ

-Արա էդ ո՞ւր գնացիր:

-Արա, մենք ստեղ չեն էկել, արա՛: Դու չես պատկերացնում ինչ ա էղել: Ոնց որ ասեն՝ էթում ենք մի տեղ կանգնում ենք: Պայմանավորված՝ մենթերը պիտի բրախեն էդ Սէֆիլյանին, էդ, որ Ղարաբաղի համար կռված տղա ա: Պռոստը մենք պիտի քանակով ստեղ լինենք, ու կարող ա արդեն Երևան էինք, ասում ա՝ կարողա մի երկու հատ սթից օդ կրակենք, որ մթոմ զոռով խլենք, որ էդ միլիցեքը չդատվեն, ջոկի՞ր: Շոու շինենք: Մերոնք կրակում են, դրանք չեն կրակում:

-Կռիշների՞ն էլ մարդ կար, չէ՞:

-Մե՞ր:

-Հա

-Հա, բա: Սնայպերներ կան, բան կա: Ընկեր ջան, մենք ոչ կրակելու ենք, ոչ էլ: Մենք հավայի լռված ենք: Պիստալետ են իրար նվեր տալիս, խաղ են անում ջահելները, որ տենաս, ուշքդ կգնա:

-Եթե հանձնվեք, ձեզ էստեղից կխձեն:

-Մեր հետինները կխփեն մեզ: Բա էլ ի՞նչ անենք, խելոք նստած ենք: Ո՛չ էն ենք անում, ո՛չ էն:




Լրահոս