
Այս գիշեր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին և որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետով (զինված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով) և 235-րդ 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է ազատազրկմամբ 3-8 տարի ժամկետով):
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա նաև ասաց, որ առաջադրված մեղադրանքներում Պավել և Արամ Մանուկյաններն իրենց մեղավոր չեն ճանաչում: Քիչ անց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի նրանց կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: