«Նպաստառուի համար էլ խիստ սահմանափակ գումար է ու թույլ չի տալիս անհրաժեշտ ծախսերը հոգալ, մյուս կողմից էլ` նպաստառուների քանակն էլ այնքան բարձր է, որ բյուջեից գումարները, եթե չասեմ` փոշիանում են, ապա, խոշոր հաշվով, ազդեցություն չեն տալիս»:
Եթե իշխող կուսակցության ներկայացուցիչը խոսում է գումարների փոշիացումից, ապա նախ պետք է հիշի, թե իր կուսակից պաշտոնյաների ջանքերով որքան գումարներ են փոշիացել, որքան փող է լվացվել, որքան անիմաստ ծախսեր են արվել եւ արվում, ու դրանցից ոչ մեկը որեւէ դրական ազդեցություն չի տալիս: Դրականը միայն իրենց համար է, իրենց աշխատավարձերն են 200 տոկոսով բարձրանում նպաստ ստացող գործազուրկների հաշվին: Բնականաբար, ՀՀԿ-ական գործարար պատգամավորի մտքով դժվար թե անցնի, որ 18 հազար դրամը գործազուրկ քաղաքացու համար կարող է որեւէ նշանակություն ունենալ: