ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաջորդ տարի զգալիորեն կբարձրանան առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը»:

Դերենիկ Դումանյան

Եվ ի՞նչը կփոխվի դրանից, Հայաստանի բուժհաստատություններում բուժսպասարկումն ավելի լա՞վը կդառնա, թե՞ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, բժիշկներն էլ հիվանդների հարազատներին չեն սնանկացնի: Փորձը ցույց է տալիս, որ երեւույթն այնքան խորն է, որ աշխատավարձերի մի չնչին բարձրացումով հարց չի լուծվի, բուժհաստատություններն էլ կշարունակեն իրենց հաճախորդներին քամել մինչեւ վերջ: Իսկ մեր պետությունն իր քաղաքացու աշխատավարձը բարձրացնելու փոխարեն հղփացած պաշտոնյաների աշխատավարձերն է բարձրացնում, կարծես թե նրանք այդքանով կշտանալու են: Սակայն անկուշտը կմնա անկուշտ:




Լրահոս