ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից այսօր պատանդ վերցված բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երեկվա փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինյալներին բուժօգնություն ցուցաբերել փորձող Շտապօգնության աշխատակիցները պատանդ են վերցվել:
Մեր տեղեկություններով` ազատ է արձակվել բուժեղբայրներից մեկն է` Դավիթ Տոնոյանը:
Հավելենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ զինված խմբի անդամները պահանջ են ներկայացրել, որպեսզի իրենց մոտ հերթափոխով բուժաշխատողներ ներկայանան` վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: