«Ես այդ հարցին (Ա. Բաղդասարյանի եւ Գ. Ծառուկյանի վիճաբանության մասին) չեմ պատասխանելու, որովհետեւ այդ հարցի շուրջ գրեթե չկա մի այնպիսի անկյուն, որը պարզաբանված չլինի, եկե՛ք փակենք այդ հարցը, քաղաքական դաշտում, որպես թիմի ղեկավարներ, բնականաբար համագործակցել են եւ համագործակցելու են»:
Թե ինչ համագործակցության մասին է խոսքը, հայտնի չէ, հավանաբար Բիշարյանը նկատի ունի կոալիցիայի շրջանակներում եղած համագործակցությունը: Բայց, այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե այդ ինչ պարզաբանված սուր անկյան մասին է խոսքը, երբ նույն դեպքը տարբեր մարդիկ տարբեր ձեւով են ներկայացնում ու մեկնաբանում: Եվ եթե հավատանք այդ պարզաբանումներին, ապա կստացվի, որ Ա. Բաղդասարյանը պարզապես թողել հեռացել է` չկարողանալով երկար հակադարձել Գ. Ծառուկյանին, դրա համար էլ հիմա ՕԵԿ-ը «թեման փակում է»: Իսկ Բիշարյանը, եթե ուզում էր փրկել իրավիճակը, ավելի ճիշտ կաներ` պարզապես այդ մասին լռեր: