
Ազատության հրապարակը մարդաշատ է: Ինչպես հայտնի է, Խորենացու փողոցից հավաքի վայրը տեղափոխվեց Ազատության հրապարակ: «Հակաճգնաժամային խորհրդի նախաձեռնող խմբի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ թեև ոստիկանությունը տարել է տեխնիկան, սակայն հավաքի ընթացքում հնարավոր եղավ նոր բարձրախոս միացնել։ Բաղդասարյանն առաջարկեց երթ անցկացնել` ասելով, որ ինքը պատրաստ է գնալ մարդկանց հետևից:
Քննարկման դրվեց երեք առաջարկ: Առաջինը՝ հանրահավաք անել վաղը, երբ բազմամարդ դառնան, մյուսը՝ երթ անել այսօր, և երրորդ՝ նստացույց սկսել։ Ալբերտ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այսօր Երևանում ոստիկանական խիստ հսկողություն է։
Ապա բարձրախոսի կռիվ սկսվեց: Պայքարի դուրս եկան ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը և Ալբերտ Բաղդասարյանը: Հաղթեց Արգիշտի Կիվիրյանը: