
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Ասկերանի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, այնուհետեւ Տիգրանակերտում հրավիրել խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են շրջանի եւ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ շրջանում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացումը շոշափելի ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: